Ֆրենկ Լեմպարդը, ում պայմանագիրը «Չելսիի» հետ կլրանա այս մրցաշրջանի ավարտին, հետաքրքրել է լոնդոնյան մեկ այլ ակումբի: Ինչպես հայտնում են բրիտանական թերթերը, Արսեն Վենգերին հետաքրքել է Լեմպարդին ձեռք բերելու տարբերակը:
«Արսենալին» այժմ փորձառու կիսապաշտպան է պետք, ով կկարողանա կառուցել խաղը և կօգնի երիտասարդներին զարգացնել իրենց որակները:
Թերթերը գրում են նաև Լեմպարդի հանդեպ չինական «Գուանչժոու» և ֆրանսիական «Մոնակո» ակումբների ունեցած հետաքրքրությունների մասին: Transfermarket մասնագիտացված ինտերնետ կայքի գնահատմամբ 34-ամյա անգլիացու տրանսֆերային արժեքը կազմում է 5,5 մլն եվրո: