• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» հերքել է Ուիլշերի ծանր վնասվածքի մասին լուրերը

Ջեկ Ուիշլեր«Արսենալը» հերքել է լուրերն այն մասին, թե կոճի վնասվածքի կրկնության պատճառով կիսապաշտպան Ջեկ Ուիշլերը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:

Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, ըստ որի Ուիլշերի մոտ լուրջ խնդիրներ են առաջացել հենց այն կոճի հետ, որի պատճառով նա բաց թողեց անցած մրցաշրջանը: Խոսում էին, որ «զինագործների» մարզչական շտաբը հույս չունի, որ թիմի առանցքային ֆուտբոլիստը դաշտ կվերադառնա այս մրցաշրջանում:

Մինչդեռ այս լուրերը հերքվեցին: Գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերով ֆուտբոլիստը դաշտ կվերադառնա մարտի 30-ին կայանալիք «Ռեդինգի» դեմ խաղին:

-Ջեկի ապաքինման գործընթացում ոչինչ չի փոխվել: Չկա վնասվածքի կրկնություն կամ վատթարացում: Մենք չենք անհանգստանում այդ մասին:

Ջեկին հանգիստ էր տրվել, և մենք առաջվա պես ակնկալում ենք, որ նա կսկսի մարզումներն անհրաժեշտ պահին և պատրաստ կլինի «Ռեդինգի» հետ տնային խաղին,- հայտնել է «Արսենալի» պաշտոնական ներկայացուցիչը: ESPN