• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի տնային մարզահագուստը

«Արսենալը» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի համար նախատեսված տնային մարզահագուստը իր տեխնիկական հովանավոր Adidas-ից:

Հաջորդ մրցաշրջանում «Արսենալը» տոնելու է իր յուրօրինակ տիտղոսի 20 ամյակը: 2003/04 մրցաշրջանը «զինագործների» համար անցավ անպարտելի, ինչը եզակի նվաճում է Պրեմիեր լիգայի պատմության մեջ:

Ուստի «Արսենալի» նոր մարզաշապիկը պարունակում է ոչ միայն ակումբի ավանդական կարմիր և սպիտակ գույները, այլ նաև ոսկեգույնը։

Միկել Արտետայի թիմն առաջին անգամ կփորձի նոր մարզաշապիկը գալիք կիրակի, երբ «Վուլվերհեմպտոնը» կժամանի Էմիրեյթս Պրեմիեր լիգայի եզրափակիչ տուրի շրջանակներում:

Օրիգինալ մարզաշապիկը կվաճառվի 110 ֆունտով, մինչդեռ կրկնօրինակը կարժենա 80 ֆունտ: Շորտերի համար պետք է վճարել 38 ֆունտ, իսկ գուլպաները կարժենան 20 ֆունտ։

Հետաքրքիր փաստեր