«Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենին «Էմիրեյթսում» կարիերան շարունակելու համար երկրորդ հնարավորությունը կտրվի:
Նախորդ մրցաշրջանում 27-ամյա բելգիացին հիմնական կազմում իր տեղը զիջեց Լորան Կոսելնիին: Չէր բացառվում, որ այս ամառ Վերմալենը կհեռանա Լոնդոնից:
Սակայն, ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Սուոնսիի» պաշտպան Էշլի Ուիլյամսին գնելու անհաջող փորձից հետո «զինագործները» մտադիր են Վերմալենին ևս մեկ հնարավորություն տալ: Վենգերը չի ցանկանում Էշլիի համար ուելսյան ակումբին 10 մլն ֆունտից ավել վճարել:
Աղբյուրի հաղորդմամբ, անձամբ Թոմասն էլ է հայտնել, որ եթե «Արսենալն» իր դիրքի համար նոր ֆուտբոլիստ գնի, ապա ինքը կհեռանա լոնդոնյան ակումբից: