«Արսենալը» 22-ամյա կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգին վաճառեց Չեմպիոնշիպում հանդես եկող «Բարնսլիին»: Այս մասին հաղորդում է «Բարնսլիի» պաշտոնական կայքը: Գործարքի ֆինանսական կողմի մասին ինֆորմացիա չի հաղորդվում:
Ֆրիմպոնգն «Արսենալի» առաջին թիմում նորամուտը նշել է դեռ 2011/12 մրցաշրջանում՝ այդ պահից մասնակցելով «զինագործների» 16 պաշտոնական հանդիպման: Էմանուելը վարձավճարով հանդես է եկել նաև «Վուլերհեմպտոնում», «Չարլթոնում» և «Ֆուլհեմում»:
Չնայած մեծ առաջխաղացմանը, Ֆրիմպոնգը չկարողացավ իր տաղանդը դրսևորել «Էմիրեյթսում», ինչի գլխավոր պատճառը վնասվածքներն էին: Այժմ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը որոշեց ընդմիշտ բաժանվել գանացի կիսապաշտպանից: