«Արսենալը» վերջին անգամ առաջարկ է արել «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյային ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
«Զինագործները» պատրաստ են Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 10-11 մլն ֆունտ: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել էր, որ կատալոնցիները չեն պատրաստվում վաճառել իրենց հարձակվողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Նշենք, որ անձամբ Վիլյան ցանկանում է փոխել ակումբը, քանի որ բավականին խաղային պրակտիկա չի ստանում «Կամպ Նոու»-ում: