«Արսենալը» այս հունվարին պատրաստվում է առաջարկ անել «Լիվերպուլին» Ստյուարտ Դաունինգի տրանսֆերային իրավունքները 10 մլն ֆունտով ձեռք բերելու համար:
Վենգերը դեռ 2011թ-ին էր պատրաստվում գնել Դաունինգին, սակայն Ստյուարտը ընտրեց «Լիվերպուլը»: Այժմ Վենգերը դարձյալ կփորձի Դաունինգին բերել «Էմիրեյթս»:
28-ամյա անգլիացին ունիվերսալ ֆուտբոլիստ է, կարող է խաղալ ինչպես եզրային վինգեր, այնպես էլ պաշտպանության ձախ եզրում: Հենց այդ դիրքում էլ «Արսենալը» լուրջ խնդիրներ ունի:
Նշենք, որ «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը չի վստահում Դաունինգին և պատրաստվում է բաժանվել նրանից: