«Արսենալը» 2 մլն ֆունտ է առաջարկել Կազանի «Ռուբինի» հարձակվող Սերդար Ազմունին գնելու համար, ում իր հայրենիքում անվանում են «իրանական Լիոնել Մեսսի»:
Ազմունը նախորդ ամառ է տեղափոխվել «Ռուբին» և այդ պահից մասնակցել է 8 խաղի: 19-ամյա Սերդարը համարվում է Ռուսաստանի բարձրագույն առաջնության ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը:
«Արսենալի» սկաուտները մի քանի ամիս հետևել են Ազմունեին, ներկա են գտնվել Իրանի երիտասարդական հավաքականում նրա մասնակցությամբ խաղերին և այժմ որոշել են առաջարկ անել: Այս մասին հաղորդում է The Metro-ն:
Հաղորդվում է, որ «Արսենալից» բացի Ազմունի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանը» և «Յուվենտուսը»: