«Արսենալը» պաշտոնապես հայտնել է «Ռեալ Մադրիդի» թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլի ձեռքբերման մասին:
«Զինագործները» Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել են 42.4 մլն ֆունտ, ինչը լոնդոնյան ակումբի համար տրանսֆերային ռեկորդ է: Մեսութը «զինագործների» հետ 5 տարվա պայմանագիր է կնքել:
Օզիլն «Արսենալում» կկրի 11 համարի մարզաշապիկը և կվաստակի շաբաթական 140 հզր ֆունտ:
Հիշեցնենք, որ Մեսութը «Ռեալ» էր տեղափոխվել 2010թ-ին: Այդ պահից մասնակցել է 104 հանդիպման և դարձել 19 գոլի հեղինակ: Փորձառու կիսապաշտպանը Գերմանիայի հավաքականում մասնակցել է 47 հանդիպման: