«Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետան կիսվել է «Բավարիայի» հանդեպ տարած հաղթանակի և Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու մասին:
Առաջին խաղում գերմանացիները կարողացան հաղթել 1:3 հաշվով, իսկ ահա երկրորդ խաղում 0:2 հաշվով առավելության հասան լոնդոնցիները: Այս արդյունքը չբավականացրեց «զինագործներին», որպեսզի շարունակեն ելույթները Չեմպիոնների Լիգայում:
-Մենք ամբողջ ուժով առաջ էինք գնացել, որպեսզի կարողանանք ևս մեկը խփել: Մենք լավ պահեր ունեցանք: Կարող էինք 3-րդ գնդակը խփել, եթե 10 րոպե ավել խաղայինք: Վերջին րոպեներին «Բավարիան» չգիտեր՝ ինչ աներ,- ասել է Արտետան: