«Արսենալի» ավագ Միկել Արտետան խոստովանել է, որ իր թիմակից Աարոն Ռեմսին իրեն հիշեցնում է Սեսկ Ֆաբրեգասին: Նախորդ մրցաշրջանից հետո, որը Ռեմսին փայլուն ելույթներ ունեցավ, նա բարձր մակարդակով սկսեց նաև այս մրցաշրջանը: Ուելսցին գոլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի սուպերգավաթային խաղում (2:1), իսկ շաբաթ օրը նրա գոլը հաղթանակ պարգևեց «Կրիստալ Փելեսի» դեմ Պրեմիեր Լիգայի առաջին տուրի խաղում (2:1):
Այժմ Արտետան հասկանում է, թե ինչու Արսեն Վենգերն այս ամռանը Ֆաբրեգասին չվերադարձրեց: Ի դեմ Ռեմսիի, «զինագործները» նոր Ֆաբրեգաս ունեն:
-Աարոնն անկասելի է: Երբ կիսապաշտպանն այդքան շատ գոլ է խփում, դա թիմի լրացուցիչ հաղթաթուղթն է: Ռեմսին ինձ հիշեցնում է Ֆաբրեգասին, երբ նա հանդես էր գալիս «Արսենալում»: Իր լավագույն տարիներին Ֆաբրեգասը կարևոր գոլային փոխանցումներ էր կատարում և կարևոր գոլեր էր խփում:
Կարծում եմ՝ փորձով և վստահությամբ Աարոնը կդառնա միայն ավելի ուժեղ,- ասել է Արտետան: Daily Mirror