«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան «զարմանալի» է անվանել կիսապաշտպան Ժորժինյոյի խաղը «Աստոն Վիլլայի» դեմ խաղում։
Իր կարիերան «Արսենալում» սկսելով «Էվերթոնից» և «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտություններով՝ Ժորժինյոն վերջապես իրեն դրսևորեց իր ողջ գեղեցկությամբ այս տուրում կայացած խաղի ժամանակ։
31 ամյա կիսապաշտպանը Վիլա Պարկում փաստացիորեն ապահովեց «զինագործների» հաղթանակը, իսկ տանտերերի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը օգնեց նրան։
2-4 հաշվով հաղթանակից հետո Արտետան հույս է հայտնել, որ երկրպագուները կարողացել են գնահատել «Արսենալի» նորեկի խաղը։
«Ես չեմ տեսել նրա այդ հմտությունը՝ հեռվից հարված կատարելու ունակությունը: Նրա հիմնական հմտությունն այն է, որ իր կողքի մյուս ֆուտբոլիստները ավելի լավ տեսք են ստանում, քան նրանք իրականում կան»:
«Նա արդեն մեծ տպավորություն է թողել տղաների, անձնակազմի և, հուսով եմ, մեր երկրպագուների վրա: Հուսով եմ, որ մարդիկ կարող են դա տեսնել, քանի որ այսօր կարծում եմ, որ նա հիանալի էր»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Football.London-ը: