«Նյուքասլի» հարձակվող Դեմբա Բան մերժել է «Քուինս Պարկ Ռեյնջերս» տեղափոխվելու առաջարկը, չնայած շաբաթական 80 հզր ֆունտ աշխատավարձին:
«ՔՊՌ»-ն պատրաստ է վճարել պայմանագրով նախատեսված 7.5 մլն ֆունտ գումարը: Սակայն Բան չի ցանկանում տեղափոխվել «Լոֆտուս Ռոուդ»:
Բան տեղյակ է, որ իրենով հետաքրքրված են «Արսենալը», «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը», ինչի համար նա ցանկանում է հենց այդ ակումբներից մեկում խաղալ:
Ավելացնենք, որ «կաչաղակների» մարզչական շտաբը կարծում է, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 11 գնդակ խփած Բայի հեռանալը անխուսափելի է: Ուստի նրանք պատրաստվում են թիմ հրավիրել «Մարսելի» հարձակվող Լոիկ Ռեմիին: The Sun