«Բավարիայի» սպորտային տնօրեն Մատտիաս Զամմերը հերքել է այն տեղեկությունը, թե իր ակումբը հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի ծառայություններով:
Ինչպես հայտնի է, որոշ ժամանակ առաջ Ռունին խնդրել է «Յունայթեդին» վաճառել իրեն: Չնայած ակումբը չի պատրաստվում նրանից բաժանվել, բավականին հավանական է ֆուտբոլիստի վաճառքն ամռանը:
Ակումբներից մեկն, ըստ մամուլի, «Բավարիան» է, որը պատրաստ է ձեռք բերել Ուեյնին:
-Չգիտեմ, որ Ռունին կարող է տեղափոխվել Բունդեսլիգա: Չեմ կարող պատասխանել այդ հարցին:
Կարող եմ միայն ասել, որ մենք հարգում ենք Ուեյն Ռունիին, սակայն մենք այդ մասին իրար հետ չենք խասել: Դա մեր օրակարգի մեջ չէ: Ոչ, հաստատ ոչ,- հայտնել է Զամմերը: ESPN