Ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Ջո Բարտոնը խոստովանել է, որ իրեն չի պատկերացնում կրկին «Քունիս Պարկ Ռեյնջերսում», սակայն ցանկանում է մրցաշրջանի ավարտին վերադառնալ Անգլիա:
Նախորդ մրցաշրջանի վերջին խաղում Բարտոնը որակազրկվեց 12 խաղով և «ՔՊՌ»-ն որոշեց բաժանվել նրանից: Սակայն «ռեյնջերներին» հաջողվեց ընդամենը 1 տարվա վարձակալությամբ ուղարկել «Մարսել»:
Ֆրանսիայում Բարտոնը մի շարք բացահայտումներ է արել, որ «ՔՊՌ» է տեղափոխվել հանուն փողի: Հետադարձ ճանապարհ դեպի «Լոֆտուս Ռոուդ» նա չի տեսնում:
-Ես ինձ չեմ պատկերացնում կրկին «ՔՊՌ»-ում: «Մարսելը» վստահել է ինձ, այն պահին, երբ ոչ-ոք չէր վստահում և ես շնորհակալ եմ դրա համար: Սակայն ես դեռ ցավում եմ Պրեմիր Լիգայի համար և կցանկանամ վերադառնալ այնտեղ,- ասել է Բարտոնը: Goal