Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մտադիր է ևս մեկ մրցաշրջան մնալ Դորտմունդի «Բորուսիայում»:
Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ «Լիվերպուլը» որոշել է այս ամառ չգրանցել Բելինգհեմին՝ Ջուդի ծայրահեղ բարձր գնի պատճառով:
Լուրը խորը հիասթափությամբ է ընդունվել «Լիվերպուլի» երկրպագուների կողմից, քանի որ «կարմիրները» երկար ամիսներ համարվում էին 19 ամյա անգլիացու համար մղվող պայքարի ֆավորիտներ:
Սակայն այն, որ Բելինգհեմը չի գնա «Լիվերպուլ», չի նշանակում, որ Բելինգհեմը հաստատ կգնա այլ ակումբ։
Չնայած «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» և «ՊՍԺ»-ի հետաքրքրությանը, Բելինգհեմը հակված է այս ամառ Դորտմունդում մնալուն, հայտնում է The Times-ը:
Բելինգհեմը երջանիկ է Դորտմունդի «Բորուսիայում», որտեղ նա արդեն խաղացել է ավագի թևկապով, և պատրաստ է հետաձգել իր ապագայի հարցը մինչև 2024 թվականը։ Հավանաբար մինչ այդ «Լիվերպուլը» կրկին գումար կունենա Ջուդին գնելու համար: