«Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը պատրաստվում է լոնդոնյան ակումբում խաղալ նվազագույնը մեկ մրցաշրջան էլ:
Վերջին շաբաթներում 23-ամյա ուելսցին խելահեղ ֆուտբոլ է ցուցադրում, ինչը միայն ավելացնում է նրա տեղափոխության մասին լուրերը: Խոսվում է, որ մրցաշրջանի ավարտին Բեյլի համար կպայքարեն իսպանական երկու գրանդներ՝ «Բարսելոնան» և «Ռեալը»:
Սակայն, ինչպես հաղորդվում է, Բեյլին ակումբում պահելու «Տոտտենհեմի» շանսերը շատ բարձր են: Դրան կնպաստի նաև Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիրը, որին շատ մոտ է Անդրե Վիլաշ-Բոաշի թիմը:
Բեյլը 2009, 2010թ և 2011 թվականներին երկարաձգել է պայմանագիրը «Տոտտենհեմի» հետ: Սպասվում է, որ այս ամռանը լոնդոնյան ակումբի սեփականատեր Դանիել Լևին ուելսցուն նոր՝ ավելի բարձր աշխատավարձով պայամանագիր կառաջարկի:
-Այս պահին Բեյլը ցանկանում է մնալ «Տոտտենհեմում»: Չեմպիոնների Լիգայի ուղեգիրը կարող է որոշիչ լինել:
Նա ցանկանում է իրեն փորձեն այլ առաջնություններում: Բոլորին հայտնի է, որ նրանով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Բեյլը ընդամենը 23 տարեկան է և շատ երջանիկ է «Տոտտենհեմում»,- հաղորդում է Goal պարբերականը: