«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ Գարեթ Բեյլն օգոստոս ամսին չի կարողանա իրենց օգնել:
Երեկ հայտնի դարձավ, որ վնասվածքի պատճառով Գարեթը չի կարողանա մասնակցել Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Կրիստալ Փելեսի» դեմ խաղին: Իսկ այժմ հայտնի է, որ Բեյլի բացակայությունն ավելի երկար կտևի:
Չի բացառվում, որ Բեյլն ընդհանրապես չխաղա «Տոտտենհեմում»: 24-ամյա ուելսցին շարունակում է մտածել Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին: Սակայն պորտուգալացի մարզչի խոսքերով, Բեյլը բաց կթողնի միայն Պրեմիեր Լիգայի առաջին երկու տուրի խաղերը և Եվրոպա Լիգայում Թբիլիսիի «Դինամոյի» դեմ խաղը: Reuters