Դևիդ Մոյեսը, ով շուտով սկսելու է աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում», պատրաստ է պայքարել իր նախկին ակումբի՝ «Էվերթոնի» դեմ հանուն ձախ պաշտպան Լեյթոն Բեյնսի և կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի:
Պաշտոնապես Մոյեսը գլխավորելու է «Յունայթեդը» հուլիսի 1-ից: Մինչդեռ ակնհայտ է, որ ակումբը չի սպասելու մարզչի փոփոխմանը և փորձելու է ուժեղացնել կազմը:
Ինչպես հայտնում է The Sun պարբերականը, Մոյեսը պատրաստ է 15 մլն ֆունտ ծախսել Բեյնսի տրանսֆերի վրա, որի ծառայություններով երկար ժամանակ հետաքրքրվում էին «կարմիր սատանաները», սակայն մինչ այսօր ոչ մի կոնկրետ գործողության չեն դիմել:
Իր մարզչին կարող է հետևել նաև Ֆելայնին, ում տրանսֆերը հնարավոր է գնվի ֆիքսված 24 մլն ֆունտով: