«Նյուքասլի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան կարծում է, որ իր ուժերից վեր չէ «ոսկե գնդակ» նվաճելը:
-Երազելն արգելված չէ: Թող որ որոշ մարդիկ մտածեն, որ ես խենթ եմ, սակայն ես պլանավորել եմ իմ կարիերայում ստանալ «ոսկե գնդակ»:
Ես ինձ ուժեղ ֆուտբոլիստ եմ համարում, և իմ ամբողջ կյանքը «Նյուքասլում» չեմ խաղալու: Ես դեռ երիտասարդ եմ և վստահ եմ իմ ուժերին,- Բեն Արֆայի խոսքերն է մեջբերում բրիտանական մամուլը: