«Չելսիի» ձախ պաշտպան Բեն Չիլուելը մոտ է իր ակումբի հետ նոր չորսամյա պայմանագիր կնքելուն։
Չիլուելը «Չելսիում» է 2020 թվականի օգոստոսից «Լեսթերից» 50 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո՝ Սթեմֆորդ Բրիջում իր առաջին մրցաշրջանում հաղթելով Չեմպիոնների լիգան:
Բենը արագորեն հաստատվեց որպես «ազնվականների» հիմնական խաղացող, բայց 2021 թվականին երկար ժամանակով շարքից դուրս մնաց՝ ծնկի վնասվածքի պատճառով, որը պահանջում էր վիրահատություն:
Այս մրցաշրջանի սկզբին պարբերաբար լուրեր էին պտտվում Չիլուելին ձեռք բերելու «Մանչեսթեր Սիթիի» մտադրության մասին, սակայն «Չելսին» հույս ունի շուտով գործարքը կնքել Անգլիայի հավաքականի 26 ամյա ֆուտբոլիստի հետ:
Սպասվում է, որ Չիլուելը, ում գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին, իր ապագան «կապույտների» հետ կկապի մինչև 2027 թվականի հունիսը, հայտնում է The Athletic-ը: