Դանիայի ազգային հավաքականի հարձակվող Նիկլաս Բենդտները դժգոհ է «Արսենալում» խաղային պրակտիկայի բացակայությունից:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Նիկլասը մասնակցել է ընդամենը 9 խաղի: Բենդտների ներկայիս պայմանագիրը կլրանա այս մրցաշրջանի ավարտին և թվում է, թե կողմերը լրջորեն պատրաստ են միմյանց հրաժեշտ տալուն: Բենդտներին դուր չի գալիս ակումբում իր կարգավիճակը, սակայն նա իր խաընկերներին խորհուրդ է տալիս շարունակել պայքարը չեմպիոնության համար:
-Դա շատ բարդ կլինի, քանի որ այստեղ լավ ակումբները շատ են: Սակայն ես վստահ եմ, որ մենք պայքարելու ենք մինչև վերջ:
Եթե դուք գտնեք մի ֆուտբոլիստի, ով կասի, որ երջանիկ է պահեստայինների նստարանին, ապա նա պետք է այլ աշխատանք փնտրի: Ես ցանկանում եմ խաղալ: Ես լավ մարզավիճակում եմ և պատրաստ եմ օգնել ակումբին,- Բենդտների խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: