«Էվերթոնի», «Նյուքասլի», «Չելսիի» և «Լիվերպուլի» նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ արդեն մերժել է Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների։
Բենիտեսը մեկ տարուց ավելի է՝ առանց աշխատանքի է՝ 2022 թվականի հունվարից, երբ «Էվերթոնը» հրաժարվեց նրա ծառայություններից։ Ռաֆայելի խոսքով՝ այդ ժամանակվանից ինքը մի շարք առաջարկներ է ստացել։
Սակայն Բենիտեսը դեռ հարմար տարբերակ է փնտրում և ցանկանում է կարիերան վերսկսել Անգլիայում։
«Այս մրցաշրջանում ես մի քանի հնարավորություն ունեի (Պրեմիեր լիգա վերադառնալու համար), բայց չկային պայմաններ, որոնք անհրաժեշտ եմ համարում, ուստի նախընտրեցի սպասել հաջորդ տարբերակին»:
«Ես առաջարկներ եմ ունեցել նաև դրսից, բայց իմ նախապատվությունը միշտ տվել եմ Պրեմիեր լիգային»,- ասել է Բենիտեսը The Telegraph-ին տված հարցազրույցում։