«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մտածում է թիմի կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիզին որակավորել որպես հենակետային կիսապաշտպան:
Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Լուիզը իր խաղով հաճելիորեն զարմացրեց Բենիտեսին: Անգլիա տեղափոխվելուց հետո Լուիզը առաջին անգամ գործեց որպես հենակետային կիսապաշտպան:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Բենիտեսը չի կարող չգնահատել 25-ամյա Լուիզի այդ հաջողությունը: Այժմ մարզիչը մտածում է այն մասին, որ հետագայում էլ Լուիզին օգտագործի հենակետային գոտում: Հատկապես, որ Օրիոլ Ռոմեուն վնասվածք ունի, իսկ Ջոն Օբի Միկելը որակազրկված է:
-Ես Դավիդին գիտեմ դեռ «Բենֆիկայից», որտեղ նա խաղացել է կենտրոնական, աջ և ձախ պաշտպանի դիրքերում: Դավիդը շատ արագ է գործում և լավ է գնդակ վերադարձնում: Միաժամանակ նրա մոտ լավ է ստացվում փոխանցումները:
Մեզ լավ կիսապաշտպան է պետք: Լուիզի արագությունը և գնդակի հետ աշխատելու նրա վարպետությունը կարող է հավասարակշռել մեր խաղը,- հայտնել է Բենիտեսը: