«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը գտել է վերջի երկու խաղերում իր թիմի հարձակման գծում անհաջող խաղի պատճառը: Եվ որոշել է բրազիլիացի կիսապաշտպան Օսկարին ուղարկել պահեստայինների նստարան:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Բենիտեսը պատրաստվում է այսօրվա խաղին Օսկարին թողնել պահեստայիններին: Նրա փոխարեն թիմի մեկնարկային կազմում կլինի Վիկտոր Մոզեսը:
Հիշեցնենք, որ Բենիտեսի գլխավորությամբ «կապույտները» վերջին երկու խաղը ավարտել են գոլազուրկ ոչ-ոքիով: Բենիտեսի կարծիքով Օսկարը խանգարում է Տորրեսին օգտագործել իր ողջ պոտենցիալը: