«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը «Չելսիին» Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլ դուրս բերելու համար հույսը կապում է «Շախտյորի» հետ: Իսպանացին կարծում է, որ «հանքափորները» ոչ-ոքի չեն խաղա «Յուվենտուսի» հետ:
-Ոչ-ոքին մեզ չի բավականացնում: «Շախտյորում» շատ ֆուտբոլիստներ կան, ովքեր պետք է հզոր ակումբներին ցույց տան իրենց վարպետությունը: Երբ դու գիտես, որ քեզ հետևում են եվրոպական գրանդները, ապա չես կարող կես ուժով խաղալ: «Յուվենտուսը» ամեն-ինչ կանի հաղթելու համար, սակայն «Շախտյորը» պետք է իր կարգը ցույց տա,- ասել է Բենիտեսը: