Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Սանդերլենդը» համաձայնեցրել է «Գավրայի» պաշտպան Բենջամին Մենդիի տրանսֆերային արժեքը (5 մլն ֆունտ):
Հայտնի է, որ 28-ամյա ֆրանսիացով լուրջ հետաքրքրված է «Արսենալը», սակայն Արսեն Վենգերն ի տարբերություն «Սանդերլենդի», պատրաստ է իր հայրենակցի համար երկու անգամ պակաս վճարել: «Կատուներն» արդեն համաձայնության են եկել ֆրանսիական Լիգա 2-ում հանդես եկող ակումբի հետ:
Ավելացնենք, որ այս ամառ Դի Կանոիոն արդեն 7 նորեկ է հրավիրել «Սանդերլենդ»: Մենդին կփոխարինի «Տոտտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզին, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Սանդերլենդում»: