«Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկեն և «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Նայջել Պիրսոնը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար:
Նախորդ ամիս Բենտեկեն Պրեմիեր Լիգայում դարձավ 5 գոլի հեղինակ, ինչը «վիլլացիներին» օգնեց վաստակել 4 միավոր: Այժմ բարձր է գնահատվում Պրեմիեր Լիգայում մնալու բիրմինգհեմյան ակումբի շանսերը:
Ապրիլին նոր թափ հավաքեց իր տեղի համար պայքարող ևս մեկ ակումբ՝ «Լեսթեր Սիթին»: Պիրսոնի թիմը 5 խաղից 4-ում հաղթանակ տարավ և բարձրացավ 16-րդ հորիզոնական:
Ավելացնենք, որ երկու թիմերն էլ դեռ չեն ապահովել իրենց տեղը հաջորդ մրցաշրջանում: «Աստոն Վիլլան» երկու միավորով է բարձր վտանգավոր գոտուց, իսկ «աղվեսներն»՝ ընդամենը մեկ: