«Էվերթոնը» հայտարարել է «Ուդինեզեի» հարձակվող Բետոյին 30 միլիոն եվրոյով (25,8 միլիոն ֆունտ ստերլինգ) ձեռք բերելու մասին:
Բետոն պայմանագիր կնքեց «Էվերթոնի» հետ մինչև 2027 թվականի հունիսը և դարձավ Շոն Դայչի հինգերորդ նորեկն այս ամառ՝ Էշլի Յանգից, Ջեք Հարիսոնից, Առնո Դանջումայից և Յուսեֆ Շերմիտիից հետո։
Բետոն իր կարիերան սկսել է իր հայրենիքում՝ Պորտուգալիայում, և հանդես է եկել այնտեղ նախքան 2021 թվականի ամռանը «Ուդինեզե» տեղափոխվելը: Նախորդ մրցաշրջանում 25 ամյա հարձակվողն իտալական ակումբի կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ:
«Հաճելի է «Էվերթոն» տեղափոխվելը: «Էվերթոնը» մեծ, շատ մեծ ակումբ է Պրեմիեր լիգայում, շատ հարգված և մեծ պատմություն ունեցող: Դա հեշտ որոշում էր:»
«Երբ «Էվերթոնի» նման ակումբը փորձում է գնել քեզ ձմռանը, իսկ հետո վերադառնում է քո հետևից նաև ամռանը, դու զգում ես. «Լավ, նրանք իսկապես ուզում են ինձ»: Դա հեշտացրեց իմ որոշումը»:
«Իմ կուռքը՝ Սամուել Էտո’Օ-ն նույնպես խաղացել է այստեղ, և դա էլ ավելի առանձնահատուկ է դարձնում իմ տեղափոխությունը»,- ասել է Բետոն։