Պրեմիեր Լիգայի 34֊րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը 15-րդ հորիզոնականում գտնվող «Բըրնլին» էր։
Առաջին շրջանում թիմերի հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով։ Այս անգամ ավելի ուժեղ գտնվեցին «կարմիր սատանաները»՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով դաշտի տերերի դարպասը։ Երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում։ 21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Անտոնի Մարսյալը, իսկ երկրորդ գոլը 39-րդ րոպեին խփեց «Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին։
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 63 միավորով կշարունակի պահպանել 5-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Մարսյալ՝ 21ր, Ռունի՝ 39ր։