Ձախ պաշտպան Ալեքսանդր Բյուտները հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայում խաղալու ցանկությունը հիմնական պատճառն էր, որ նա «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Դինամո»:
Երեքշաբթի օրը մոսկովյան ակումբը հաստատեց 25-ամյա Բյուտների տրանսֆերը, ով զգաց, որ Լուի վան Գալի գալուց հետո նա «Յունայթեդում» ապագա չի ունենա: Հոլանդացու կարծիքով, նոր ակումբում նա Չեմպիոնների Լիգայում խաղալու հնարավորություն կունենա, ինչը չէր ունենա, եթե մնար «Յունայթեդում»:
-Ես ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում և տիտղոս նվաճել: «Դինամոն» շատ ուժեղ ակումբ է, և ես վստահ եմ, որ նրանք չեմպիոն դառնալու բոլոր շանսերն ունեն: Ես առաջին անգամ եմ Մոսկվայում և հարմարվելու համար ժամանակ է պետք: «Դինամոն» ֆանտաստիկ մարզաբազա ունի և ես ուրախ եմ, որ հենց այս ակումբ եմ եկել,- «Դինամոյի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Բյուտները: