Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։
Լոնդոնյան ակումբը կամային հաղթանակ տարավ «Դին Կորտ» մարզադաշտում։ Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Ջունիոր Ստանիսլասը։ Որից հետո դուբլի հեղինակ դարձավ հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը, մեկական գոլ էլ խփեցին Դել Ալին և Սերժ Օրիեն։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 61 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ստանիսլաս՝ 7ր, Ալի՝ 35ր, Սոն՝ 62ր, 87ր, Օրիե՝ 90+1ր։