Ամերիկացի գործարար Բիլ Ֆոլին համաձայնության է եկել 120 միլիոն ֆունտով «Բորնմուտը» գնելու վերաբերյալ։
Այն, որ Ֆոլին բանակցություններ է վարում «Բորնմուտի» ներկայիս սեփականատեր Մաքսիմ Դեմինի հետ, հայտնի դարձավ սեպտեմբերին։ Իսկ այժմ կողմերը փոխզիջման են հասել, ինչպես հայտնում է The Athletic-ը։
Այժմ ակնկալվում է, որ գործարքը կավարտվի առաջիկա օրերին: Ինքը՝ Ֆոլին, արդեն թռել է Անգլիայի հարավային ափ և սպասվում է, որ շաբաթ օրը ներկա կլինի Պրեմիեր լիգայի «Լեսթերի» դեմ տնային խաղին:
77-ամյա Ֆոլին, որի կարողությունը գնահատվում է 1 միլիարդ դոլար, NHL-ի Vegas Golden Knights հոկեյի թիմի սեփականատերն է, ինչպես նաև գլխավորում է Fidelity National Financial-ը՝ ԱՄՆ խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկը: