Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Կրուզեյրոյի» կիսապաշտպան Էվերտոն Ռիբեյրոն հունվարին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Աղբյուրի հաղորդմամբ, «մանկունյանցիները» բրազիլիական ակումբին 14.2 մլն եվրո (12 մլն ֆունտ) են առաջարկել:
Նշենք, որ Էվերտոնը ճանաչվել է Բրազիլիայի առաջնության արդեն ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, որտեղ չեմպիոն դարձավ հենց «Կրուզեյրոն»:
Ավելացնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և Մադրիդի «Ռեալը»: