«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է դարպասապահ Բրեդ Գուզանի պայմանագիրը 4 տարով երկրարաձգելու մասին:
Արձակուրդից հետո՝ մարզման առաջին օրը, 28-ամյա ամերիկացուն նոր գործարք են առաջարկել: Իսկապես, այս տարի Բրեդը նկատելի առաջընթաց ունեցավ` վերջնականապես հաստատելով «Վիլլայում» առաջին համար լինելը:
-Անցած մրցաշրջանում մենք միասին աճեցինք որպես թիմ, և հիմա պետք է շարունակենք առաջ գնալ: Մենք գրկաբաց ենք ընդունում նորեկներին և ողջունում ենք նրանց մեր սովորական ընտանիքում, որը մենք սկսեցինք ստեղծել անցած մրցաշրջանից: Վստահ եմ, որ ակումբի համար լավ ժամանակներ են գալիս,- հայտնել է Գուզանը:
Հավելենք, որ դեռևս մեկ տարի առաջ «Վիլլան» հրաժեշտ տվեց Գուզանին, ում պայմանագիրն ավարտվել էր այն ժամանակ: Սակայն, մարզչի դերը ստանձնած Պոլ Լամբերտը թիմ վերադարձրեց Բրեդին և դարձրեց հիմնական դարպասապահ: Ամերիկացին այդ վստահությունն ամբողջությամբ արդարացրեց: