«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ ընդհանրապես չի զարմանա, եթե հարձակվող Լուիս Սուարեսը ցանկություն հայտնի՝ հեռանալու անգլիական ֆուտբոլից:
«Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար ուրուգվայցին որակազրկվեց 10 խաղով: Ակնհայտ է, որ Ֆուտբոլի ասոցացիայի պաշտոնյաները արդեն բացասական վերաբերմունք ունեն Սուարեսի նկատմամբ: Ռոջերսը վախենում է, որ դրա պատճառով «Լիվերպուլը» կարող է կորցնել իր առանցքային խաղացողին:
-Այո, ես հաստատ կհասկանամ, եթե Սուարեսը ցանկանա հեռանալ: Այս երիտասարդը, որին կարող եմ ամեն օր հետևել, շատ է աշխատում: Նրա կյանքում երկու կիրք կա՝ ընտանիքը և «Լիվերպուլը»: Ամբողջ կյանքն անցկացնում է դրանց համար: Այսպիսին է նրա բնավորությունը և դա փոխել չի լինի: Ես անկեղծ կարծում եմ, որ նա փորձում է մանկությունից եկող խառնվածքի գծերը հարմարեցնել այստեղի կյանքին և մշակույթին:
Կարող եմ հասկանալ, եթե նա ցանկություն ունենա՝ ի պատասխան դրան հեռանալու այստեղից,- հայտնել է մասնագետը: The Guardian