• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը Ստերլինգին համարում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը

Բրենդան Ռոջերս Ռահիմ Ստերլինգ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն իր թիմի վինգեր Ռահիմ Ստերլինգին համարում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը:

«Նորվիչի» դեմ խաղում 19-ամյա Ստերլինգը դարձավ դուբլի հեղինակ և գոլային փոխանցում կատարեց Լուիս Սուարեսին՝ օգնելով կարևոր հաղթանակ տանել: «Լիվերպուլն» այժմ մոտ է 24 տարվա մեջ առաջին անգամ Անգլիայի առաջին դիվիզիոնի (Պրեմիեր Լիգա) չեմպիոն դառնալուն:

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ PFA-ի (պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիա) վարկածով լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում է նաև Ստերլինգը:

-Կարծում եմ՝ այս պահին նա եվրոպական ֆուտբոլի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստն է: Նա պետք է ստանա տարվա երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը, որն իմ կարծիքով պետք է տրվի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստի (այժմ մինչև 23տ է): Նա շատ է աշխատում իր վրա:

Մենք փորձում ենք նրան տարբեր դիրքերում, որպեսզի ամբողջությամբ բացահայտենք նրա պոտենցիալը,- ասել է Ռոջերսը: Goal