Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի մեկնարկը կայացավ «Թերֆ Մուր» մարզադաշտում, ուր հյուրընկալվել էր «Մանչեսթեր Սիթին»։
Լավագույն քառյակում գտնվող «քաղաքայինները» Սերխիո Ագուերոյի դուբլի շնորհիվ կամային հաղթանակ տարան մրցակցի հարկի տակ։ Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Դին Մարնին, ընդմիջումից առաջ արգենտինացի ռմբարկուն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 60-րդ րոպեին խփեց իր թիմի հաղթական գնդակը։
Այս խաղից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը՝ վաստակած 30 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։
Գոլեր. Մարնի՝ 14ր, Ագուերո՝ 37ր, 60ր։