«Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Գաբրիել Օբերտանը ցանկանում առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբը:
Օբերտանի կարիերան հաջող չդասավորվեց «Նյուքասլում»: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին ընդամենը մեկ անգամ է դաշտ դուրս եկել՝ փոխարինման դուրս գալով «Լիդսի» դեմ Լիգայի գավաթի խաղում:
Գաբրիելի խոսքերով, եթե իրավիճակը չփոխվի, ապա ինքը պետք է լքի «Սեյնտ-Ջեյմս Պարկը»:
-Ես այլևս չեմ ցանկանում մնալ պահեստայինների նստարանին: Ճիշտ է՝ երբեք պետք չէ հույսը կտրել, սակայն ես ցանկանում եմ խաղալ,- Օբերտանի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: