• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գաբրիելները չեն հրավիրվել Բրազիլիայի հավաքական

Գաբրիել Մագալյաեսը, Գաբրիել Մարտինելին և Գաբրիել Ժեզուսը չեն հրավիրվել Բրազիլիայի հավաքական Գանայի և Թունիսի դեմ խաղերին։

Երեք Գաբրիելներն էլ այս մրցաշրջանում գլխավոր դերերում են «Արսենալում», այդ իսկ պատճառով բրազիլայի գլխավոր մարզիչ Տիտեն որոշել է չկանչել «զինագործներին» առաջիկա ընկերական խաղերին:

Այսպիսով, այս եռյակը կկարողանա խուսափել հոգնեցուցիչ ճանապարհորդություններից և վնասվածքների վտանգից։ Այնուամենայնիվ, «Արսենալի» ներկայացուցիչները պետք է ընդգրկվեն 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության Բրազիլիայի հայտի մեջ:

Բայց, եթե խոսենք Պրեմիեր լիգայի ակումբների ներկայացուցիչների մասին, Տիտեն կանչել է Ալիսոնին, Ֆաբինյոյին և Ռոբերտո Ֆիրմինոյին «Լիվերպուլից», Ֆրեդին և Կազեմիոյին «Մանչեսթեր Յունայթեդից», Բրունո Գիմարայնսին՝ «Նյուքասլից», Էդերսոնին՝ «Մանչեսթեր Սիթիից», Տիագո Սիլվային՝ «Չելսիից» և նույնիսկ «Ասթոն Վիլայից» Ֆիլիպե Կոուտինյոն, հայտնում է Daily Mail-ը։

Հավելում ենք, որ սեպտեմբերի 23-ին Գավրում Գանայի դեմ, իսկ երեք օր անց Փարիզում՝ Թունիսի հետ հանդիպումները բրազիլացիների համար վերջինը կլինեն աշխարհի առաջնությունից առաջ։

Հետաքրքիր փաստեր