«Մանչեսթեր Սիթիի» ձախ պաշտպան Գաել Կլիշին հայտնել է «Էթիհադում» մնալու իր պատրասակամության մասին: Ընթացիկ մրցաշրջանում հիմնական կազմում իր տեղի համար Գաելը փոփոխական հաջողությամբ մրցեց Ալեքսանդր Կոլարովի հետ:
Բացի այդ, խոսվում է, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մտադիր է նոր ֆուտբոլիստներով համալրել իր թիմի պաշտպանությունը՝ այդ թվում նաև ձախ եզրը: Սակայն Գաելն իրեն լավ է զգում «Սիթիում» և չի ցանկանում հեռանալ:
-Ես 3 տարվա պայմանագիր ունեմ, և մարզիչը հավատում է ինձ, ուստի հետագայում էլ կփորձեմ օգնել թիմին,- Կլիշիի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
28-ամյա ֆրանսիացին նաև իր դժգոհությունն է հայտնել, որ ինչպես ակումբում իր թիմակից Սամիր Նասրիին, այնպես էլ իրեն, չեն հրավիրել Ֆրանսիայի ազգային հավաքական՝ մասնակցելու աշխարհի 2014թ-ի առաջնությանը: