Գարեթ Բեյլը պարզ հասկացրել է, որ ցանկանում է հաջորդ մրցաշրջանն անցկացնել «Տոտտենհեմում»: Ուելսցին հայտնել է, թե ինչ նպատակներ են դրել իրենց առջև:
«Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը, ինչպես երևում է, դատարկ խոսակցություններ էին: Օրեր առաջ «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնեց, որ իրենք Բեյլի համար առաջարկ չեն արել:
Անձամբ Բեյլն էլ չի ցանկանում հեռանալ իր ներկայիս ակումբից, որտեղ իր ելույթներն ավելի քան հաջող են: Գարեթը մտադիր է իր թիմի հետ մասնակցել Չեմպիոնների Լիգային:
-Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր ակումբի նպատակն է մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում: Կանենք ամեն հնարավորը, որպեսզի հասնենք մեր նպատակին,- «Տոտտենհեմի» նոր մարզահագուստի ներկայացման ժամանակ ասել է Բեյլը:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, մոտակա ժամանակում «Տոտտենհեմն» իր աստղին կպարգևատրի շաբաթական 100 հզր ֆունտ աշխատավարձով նոր պայմանագրով: