«Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլի վնասվածքը, որը ստացել էր Ուելսի հավաքականում, պարզվեց այնքան էլ լուրջ չէ:
23-ամյա Բեյլը Շոտլադիայի հետ խաղում կոճի վնասվածք էր ստացել և փոխարինվել երկրորդ խաղակեսի սկզբում: Հիշեցնենք, որ այդ խաղում ուելսցիները հաղթեցին 1:2 հաշվով:
Այժմ պարզ է, որ Բեյլը մարզվում է ընդհանուր խմբի հետ: Գարեթը ամենայն հավանականությամբ կարող է իր հավաքականին օգնել Խորվաթիայի հետ խաղում: Սպասվում է, որ Բեյլը կկարողանա մասնակցել նաև Պրեմիր Լիգայում «Սուոնսիի» հետ խաղին:
-Նա լավ է մարզվում և կարծում եմ ավելի լավ մարզավիճակում կլինի, քան Շոտլանդիայի դեմ խաղում,- ասել է Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Կրիս Կոուլմենը: Sky Sports