«Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլը խոստովանել է, որ շատ է ցանկանում հաղթել «Արսենալին»: «Զինագործներին» հաղթելու դեպքում «Տոտտենհեմն» ավելի մեծ հնարավորություն կունենա՝ նվաճելու Չեմպիոնների Լիգայի ուղեգիր:
Այս պահին «Տոտտենհեմը» գտնվում է Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում, իսկ «Արսենալից» առաջ է 4 միավորով:
Ավելի վաղ՝ նոյեմբերին, «Արսենալը» 5:2 հաշվով հաղթեց «Տոտտենհեմին», սակայն այս անգամ ըստ Բեյլի այլ է լինելու: Այս կիրակի «Տոտտենհեմը» սեփական հարկի տակ ընդունելու է «Արսենալին»:
-Ցանկանում ենք հաղթել այս խաղը: Անցած անգամ մենք լավ սկսեցինք, սակայն Ադեբայորի հեռացումը խնդիր դարձավ: Այժմ մենք ցանկանում ենք ուղղել այդ հաշիվը և ստանալ 3 միավոր:
Մենք այս խաղին մոտենում են ինքնավստահությամբ և մտադիր ենք վաստակել 3 միավոր, որն ավելի կմոտեցնի մեզ մեր նպատակին՝ Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելուն:
Գիտենք, թե ինչքան կարևոր է այս խաղը, և ոչ միայն մեզ համար, այլև մեր երկրպագուների,- հայտնել է Բեյլը: Sky Sports