Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիայի (PFA) կողմից տարվա ֆուտբոլիստ և տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո, «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը ստացել է նաև տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչումն՝ ըստ Անգլիայի ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 19 գոլ խփած Բեյլը ստացել է ձայների 53%-ը: Նրան հետևում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին 43% ձայներով:
Երրորդ տեղում է գտնվում «Չելսիի» ֆուտբոլիստ Խուան Մատան: «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը, ով այս մրցաշրջանում 30 գոլ է խփել, ստացել է ձայների ընդամենը երկու տոկոսը:
Ավելացնենք, որ Բեյլը դարձավ 14-րդ ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանում արժանացել է լավագույն ֆուտբոլիստ մրցանակին ոչ միայն իր գործընկերների, այլև լրագրողների վարկածով: