«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է իր վինգեր Ալեխանդրո Գառնաչոյին նոր պայմանագիր առաջարկել, որտեղ Գառնաչոյի աշխատավարձը բարձրանում է 10 անգամ։
Գառնաչոն այս մրցաշրջանում ամրապնդվել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի ծրագրերի մեջ՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու արդյունավետ փոխանցում իր վերջին չորս խաղերում:
«Կարմիր սատանաներն» այժմ ձգտում են Ալեխանդրոյին ավելի լավ պայմաններով պայմանագիր առաջարկել, հայտնում է Daily Star-ը: 18-ամյա արգենտինացու ներկայացուցիչների հետ բանակցություններն արդեն սկսվել են։
Նշվում է, որ «Օլդ Թրաֆորդի» ակումբը ցանկանում է բարձրացնել Գառնաչոյի շաբաթական աշխատավարձը ներկայիս 5000 ֆունտից մինչև 50.000 ֆունտ ստեռլինգ, ինչը ավելի շատ է համապատասխանում Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստին:
Գառնաչոյին, որին «Յունայթեդը» գնել էր Մադրիդի «Ատլետիկոյից» 450.000 ֆունտով 2020 թվականի օգոստոսին, ուշադիր հետևում են Մադրիդի «Ռեալն» և «Բարսելոնան», որոնք կցանկանային ձեռք բերել տաղանդավոր երիտասարդին: