«Արսենալը» հուսով է՝ հաջորդ շաբաթ ավարտին հասցնել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարի և «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերները:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «զինագործները» գործնականում համաձայնեցրել են Բրազիլիայի հավաքականի դարպասապահի տրանսֆերը և այժմ միայն սպասում են, որ Սեզարն ավարտի իր ելույթները Կոնֆեդերացիաների գավաթում:
Այժմ 33-ամյա դարպասապահի համար պայքարին միացել է նաև «Ռոման», սակայն «Արսենալը» հուսով է տեղափոխությունն ավարտին հասցնել հաջորդ շաբաթ: Հաղորդվում է, որ Սեզարն իրեն շատ լավ է զգում Լոնդոնում և չի ցանկանում վերադառնալ Իտալիա:
Միաժամանակ մոտակա օրերին «Արսենալը» պայմանագիր կստորագրի Գոնսալո Իգուաինի հետ: «Ռեալի» նոր մարզիչ Կարլո Անչելոտին թույլատրել է վաճառել արգենտինացի ֆուտբոլիստին:
Բացի այդ, հաղորդվում է, որ «Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի և «Սուոնսիի» պաշտպան Էշլի Ուիլյամսի տեղափոխությունն «Արսենալ» քիչ հավանական է: Խոչընդոտներից կարևորը ֆինանսական խնդիրներն են: