«Տոտտենհեմի» սպորտային տնօրեն Ֆրանկո Բալդինին մեկնել է Մադրիդ, որպեսզի «Ռեալի» հետ ավարտին հասցնի թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերը:
Լոնդոնյան ակումբը տրանսֆերային հարթակում իր գործը կատարելուց և Վիլլիանի տեղափոխությունը գործնականում համաձայնեցնելուց հետո վերադարձավ Բեյլի տրանսֆերին: Ակումբի սպորտային տնօրենն արդեն Մադրիդում է:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Ռեալի» ղեկավարությունը հուսով է, որ բանակցությունների վերջանական փուլը հարթ կընթանա և մոտակա օրերին Բեյլը կտեղափոխվի «արքայական ակումբ»:
Հաղորդվում է, որ Բալդինին Վիլլիանին գնելուց և Բեյլին վաճառելու հետո չի ավարտի իր գործը տրանսֆերային շուկայում: Իտալացի մասնագետը փորձում է «Տոտտենհեմ» բերել «Ռոմայի» ֆուտբոլիստներ Միրալեմ Պյանիչին և Էրիկ Լամելային: