• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գուս Պոյետը ցանկանում է նվաճել Լիգայի գավաթը

Գուս Պոյետ«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Գուս Պոյետը կարծում է, որ իր թիմը կարող է Լիգայի գավաթի եզրափակչում հաղթել «Մանչեսթեր Սիթիին»:

Երեկ գիշերը «սև կատուները» 11 մետրանոց հարվածաշարով հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին և ապահովեցին իրենց տեղը եզրափակչում: Եվ չնայած որ ֆավորիտը «քաղաքայիններն» են, Պոյետը չի պատրաստվում հանձնվել:

-Կարո՞ղ ենք հաղթել: Իհարկե, ինչու՞ ոչ: Դա բարդ առաջադրանք է, բայց ոչ անհնարին: Ընթացիկ մրցաշրջանում «Սանդերլենդն» արդեն մեկ անգամ հաղթել է «Սիթիին»: Հուսով եմ, որ կրկին կկարողանանք անել դա,- Պոյետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի 11-րդ տուրում «Սանդերլենդը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ Մանուել Պելեգրինիի սաների նկատմամբ:

Թեմատիկ նորություններ