«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Եվրատեսիլը կարող է խոչընդոտ հանդիսանալ տրեբլ նվաճելու ճանապարհին:
Կիրակի օրը «Սիթին» կհյուրընկալվի «Էվերթոնին», թեև Գվարդիոլան կցանկանար խաղալ շաբաթ օրը, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենար նախապատրաստվելու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը:
Գվարդիոլան կարող է բացատրել նման ժամանակացույցը միայն Եվրատեսիլով։ Պարզապես Լիվերպուլը շաբաթ օրը հյուրընկալում է հանրահայտ երգի մրցույթը։
«Ես չեմ կարողանում դա հասկանալ, բայց ես այլևս չեմ պատրաստվում պայքարել դրա դեմ: Ես դա չեմ հասկանում, բայց մենք պետք է հարմարվենք: Գրաֆիկը այն է, ինչ կա»:
«Վստահ եմ, որ Պրեմիեր լիգան ցանկանում է օգնել թիմերին, նրանք չեն ցանկանում մեզ անհարմարավետություն պատճառել: Խնդիրը խաղացանկն է, մրցումների և հանդիպումների քանակը»:
«Կարծում եմ, որ մենք չենք կարող շաբաթ օրը խաղալ «Եվրատեսիլի» պատճառով: Նրանք չունեն բավարար մարդ կամ ռեսուրս երկու իրադարձությունները միաժամանակ անցկացնելու համար», – ասել է Գվարդիոլան talkSPORT-ին: